Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

HayHan kayaking camping trip

Hayhen Badalyan
Հանգիստ, սպորտ, տուրիզմ
travel icon Գեղարքունիք

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

2017թ-ի ամռանը Հայրապետը և Հաննան սկսեցին զարգացնել Սևանա Լճում կայակներով ջրային տուրերի, արշավների, կայակների վարձակալության ծրագրի գաղափարը։ Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ հարստությունն է, միշտ գրավել ու շարունակում է մնալ տեղացիների և զբոսաշջիկների ուշադրության կենտրոնում։ Սակայն ոչ մի ժամանցային զբաղմունք դեռ չկա այցելուների համար։ Սևանա լճի շրջակա լեռներում տարիներ շարունակ քայլելով, արշավներ կազմակերպելով արդեն հասցրել ենք մի շարք արշավի երթուղիներ պատրաստել և ունենք հրաշալի արշավային փաթեթներ հիասքանչ տեսարաններով և աննկարագրելի գեղեցկություն ունեցող վայրերով, դե իսկ կայակներով ջրային արշավները հնարավորություն են տալու լիճը բացահայտել նոր դիրքերից։ Մեր բնությունը ամեն ինչ ունի թե տեղացիներին , թե զբոսաշրջիկներին զարմացնելու համար։ Բայց ամեն լավ բան զուգահեռ ունի վատ կողմեր, դրանք մարդու կողմից թողած վերքերն են մեր չքնաղ բնությանը։ Սևանա լճի էկոհամակարգը տարիներ շարունակ խախտվել է, տեղ տեղ ափերը գտնվում են ախտոտված վիճակում, ինչի դեմ էլ հենց մենք սկսելու ենք մեր պայքարը ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 15-ին, փետրվարի 5-ից մարտի 31-ը հանդիպումներ ենք ունենալու Սևանա լճի ափամերձ համայնքներում բնակվող պատնիների և երիտասարդների հետ հետևյալ 3 թեմաներով՝ Սևանա լճի հիմնախնդիրները և մեր լուծումները, առողջ ապրելակերպ, ի՞նչ է կայակը և կայակինգը։ Ապրիլ ամսվանից Սևանա լճի ափին բացվելու է կայակ ակումբ սոցիալական ձեռնարկություն, մեր ծառայություններն են՝ կայակների վարձակալություն, ջրային արշավներ, ճամբարային արշավներ կայկաներով, քայլարշավ վերելք լեռներ ր այլն, որի շահույթը ուղվելու է Սևանա լճի մի շարք խնդիրների լուծմանը, պատանիների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպելուն, կայակներ վարելուն, ափեր մաքրելուն։ Մեկ սեզոնի ընթացքում նախատեսում ենք ունենալ 25 կմ երկյանքով մաքրված ափեր, 150 կամավոր պատանիներ և երիտասարդներ ափամերձ համայնքներից, գյուղերում էկոզբոսաշրջության առաջարկներ, և իհարկե ավելի զարգացած տուրիզմ։

Մեր ռեսուրսները

Ծրագիրն իրականացնելու ենք
հասարակական ոլորտում փորձ
ունեցող, կայակինգով պրոֆեսիոնալ
զբաղվող, և կյանքով
լի երիտասարդների հետ
միասին։ Համայնքապետարանը ժամանակավոր
գրասենյակային տարածք է
տրամադրել Սևան քաղաքում՝
աշխատանքներ իրականացնելու համար։
Ծրագիրը ֆինանսվաորվում է
«Հայակական Բարեգործական Ընդհանուր
Միության» և «ԵՎրասիա
համագործակցության հիմնադրամի» ՔՀ
կամուրջ ծրագրի շրջանակներում՝ ԵՎրոպական միության
կողմից:

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: