Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ԱՋԱԿՑԻ՛Ր ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

T4A Admin

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու շահերը Վանաձոր քաղաքում և ամբողջ Լոռու մարզում։ Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասնակցությանը մարզի սոցիալական կյանքին նրանց միավորելու և իրենց համայնքներում տարբեր հասարակական, մշակութային միջոցառումներում ներգրավելու միջոցով։ 

Ծրագրի մասին` Կազմակերպությունն աշխատում է մի շարք ուսուցիչների հետ՝  հիմնականում դպրոցներից և այլ կրթական հաստատություններից, որոնք ներառական կրթության բնագավառում ունեն քիչ թե շատ փորձ։ Հնարավորության դեպքում նրանք մասնակցում են ներառական կրթության հարցերի շուրջ մանկավարժների համար անցկացվող վերապատրաստման դասընթացներին։ Սակայն հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների թվաքանակը Լոռու մարզում զգալի բարձր է, իսկ ներառական կրթության բնագավառում մանկավարժների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների անցկացման հնարավորությունը Վանաձորում բավական սահմանափակ է։ Բացի այդ երկրում շարունակվում են ներառական կրթության բնագավառի բարեփոխումները, և որակյալ աշխատողների առկայությունը մեծ կարևորություն ունի այդ գործընթացի համար։

Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Լոռու մարզի կրթական հաստատությունների նպատակային մանկավարժական անձնակազմի գործնական գիտելիքների մակարդակը երկարաժամկետ դասընթացների միջոցով, որտեղ ներկայացված կլինեն ներառական կրթության հիմունքները և միջազգային առաջավոր փորձը։ Մասնագետը կաշխատի մանկավարժների հետ, որոնք այսօր էլ համագործակցում են ՀԻՀՀ հասարակական կազմակերպության հետ վերջինիս ծրագրերն իրականացնելու գործում։

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքը` Ներառական կրթության բնագավառին տիրապետող մանկավարժների նպատակային խումբը պատրաստ է աշխատելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների և երիտասարդների հետ և դրսևորում է ուսուցման նոր և ստեղծագործական մոտեցումներ։ Լոռու մարզում ավելի քիչ թվով դպրոցականներ և հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են դուրս մնում հանրակրթության համակարգից և ավելի լիարժեք են մասնակցում իրենց համայնքներում տեղի ունեցող հասարակական միջոցառումներին։

Մեր ռեսուրսները

Դասընթացների համար տարածք, համապատասխան տեխնիկական միջոցներ

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: