Story Photo

Վկայում է ՏՏ բնագավառի ռուսահայ մասնագետ դոկտոր Ռուստամ Սահակյանը

Ռ. Սահակյանն ունի տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ է։ Նա ունի աչքի ընկնող փորձ և կատարելապես տիրապետում է համակարգերի վերլուծության, արհեստական ինտելեկտի և արհեստական նեյրոնային ցանցի բնագավառներին։ 

Ահա թե ինչ է պատմում նա տեղի ՏՏ համայնքի անդամների հետ իր հանդիպման մասին։

«Թեև տարիներ շարունակ այցելում եմ Հայաստանում բնակվող հարազատներիս, մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ ՏՏ բնագավառում ունեցած փորձառությունս օգտագործել հօգուտ տեղի համայնքների։ Երբ ստացա «Առաքելություն արևելք» և ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հրավերը «Միասին հանուն Հայաստանի» նախաձեռնության շրջանակներում, անչափ ուրախացա համագործակցության համար և ընդունեցի հրավերն առանց տատանման։ Անկեղծ ասած, խիստ ոգևորված էի Հայաստանում երիտասարդ ՏՏ մասնագետների հետ աշխատելու և գիտելիքս կիսելու հնարավորության համար։

Սեպտեմբերի 14-15 Վանաձորում և Գյումրիում անցկացրեցի աշխատանքային հանդիպումներ «Արհեստական ինտելեկտի սկզբունքներին» վերաբերող թեմաների շուրջ։ Պարապմունքները երկու քաղաքում էլ հետաքրքրություն առաջ բերեցին ներկաների մոտ, որոնք ակտիվորեն մասնակցում էին, բարձրացնում տարբեր հարցեր, ոգևորությամբ հղանում մտքեր ու քննարկում առանձին թեմաներ մյուս մասնակիցների հետ։ Այդ պատճառով էլ հանդիպումները տևում էին նախատեսվածից ավելի երկար։ Շատ ուրախ էի, որ լսարանում տեսնում էի պայծառ մտքեր և նորարարական մոտեցումներ ունեցող  երիտասարդ մասնագետներ։ Օգտվելով հնարավորությունից կցանականայի դրվատանքի խոսքեր ասել «Միասին հանուն Հայաստանի» նախաձեռնության հասցեին երիտասարդ սերնդին գիտելիքս փոխանցելու հնարավորության համար»։

Սփյուռքահայության ներգրավման կենտրոնը Գեղարքունիքի մարզում՝ «Արևշատ» հիմնադրամը և Գավառում գտնվող  «Լուսին թեքնոլոջիս» ՏՏ հիմնադրամը ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի ստեղծեն ամուր կապեր և շարունակեն համագործակցությունը դոկտոր Ռուստամ Սահակյանի հետ նրա առաջին այցելությունից հետո։ 2017 թվականի փետրվարի 24-ին նա այցելեց Գավառ և անցկացրեց սեմինար «Լուսին տեքնոլոջիս» թիմի և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի աշակերտների համար՝ անդրադառնալով արհեստական ինտելեկտի հասկացությանը, այդ բնագավառում նվաճումներին և հանդիպած հիմնական դժվարություններին։ Պրն. Սահակյանը մնում է «Միասին Հայաստանի համար» նախաձեռնության ակտիվ անդամ՝ պատրաստ կիսելու իր գիտելիքն ու կարողությունները տեղի համայնքների հետ։ 

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: