Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
Hayarpi Hakobyan

Ապրում է: Հայաստան

Կամավորության նախընտրելի ձևը:
online

Hayarpi Hakobyan

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսումնական աշխատտանքների գծով դեկանի տեղակալ

Փորձառության ոլորտը

Կրթություն ու վերապատրաստում - Ուսուցիչ

Մասնագիտական փորձ

2010 թվականին ընդունվել եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Աշխարհագրություն բաժինը: 2014 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել եմ բակալավրը և կրթությունս շարունակել մագիստրատուրայում: 2016 թվականի կրկին գերազանցության դիպլոմով ավարտել մագիստրատուրան և ընդունվել աշխատանքի միևնույն ֆակուլտետի դեկանատում` որպես դեկանատի մասնագետ:
2018 թվականի փետրվարից նշանակվել եմ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսումնական աշխատանքների գծով դեկանի տեղակալ:

Ու՞նեք հարցեր:

Ուզու՞մ եք դիմել փորձագետի աջակցությանը:

About me

Մասնագիտությամբ մանկավարժ, աշխարհագետ եմ` չնայած այս պահին մասնագիտությամբ չեմ աշխատում: Պատրաստվում եմ կրթույունս շարունակել նաև ասպիրանտուրայում:


2013 թվականից կամավորական տարբեր աշխատանքներում եմ ներգրավված եղել: Մասնակցել եմ բազում երիտասարդական միջոցառումների և ծրագրերի:


Այժմ հանդիսանում եմ Հայ կամավորների բանկ երիտասարդական հասարակական կազմակերպության փոխնախագահը և Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն ՀԿ-ի քարտուղարը:


Հայ կամավորների բանկ ԵՀԿ-ի շրջանակներում փորձում ենք նպաստել Հայաստանում կամավորական աշխատանքի մշակույթի զարգացմանն ու տարածմանը:


Շատ մեծ բավարարվածություն եմ ստանում կամավորական աշխատանք կատարելիս: Նախաձեռնությունը շատ հետաքրքրեց: Կցանկանամ գիտելիքներս և փորձս փոխանցել ուրիշներին՝ ինտելեկտուալ կամավորության միջոցով:

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: