Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Ոլորտը
Ստեղծագործական արվեստ և դիզայն

Ու՞նեք հարցեր:

Մարտունու կանանց համայնքային խորհուրդը հիմնադրվել է 1998թ․–ին և հանդիսացել է Կանանց հանրապետական խորհրդի (ՄԿՀԽ) Գեղարքունիքի մարզի մասնաճյուղը։ Որպես առանձին հասարակական կազմակերպություն գրանցվել է 2000 թ.-ին: ՀԿ-ն Մարտունի քաղաքում ստեղծել է համայնքային ընտանեկան սոցիալական աշխատանքի կենտրոն, քաղաքացիների իրավունքների իրազեկման և պաշտպանության կենտրոն, Գեղարքունիքի մարզում կառուցել և վերակառուցել է 60–ից ավել բուժկետեր և բուժամբուլատորիաներ, ունի Ինֆոտուն, 2014թ․–ին Սեյվ դե Չիլդրեն Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ հիմնել է «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը, որը զբաղվում է կարի արտադրությամբ և գունավոր տպագրությամբ։
ՄԿՀԽ ՀԿ–ի տեսլականն է՝ Համայնքի բնակչությունը ներգրավված է համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների լուծման գործընթացում, որի արդյունքում այդ խնդիրները լուծված են արդյունավետ և քաղաքացին ապահով է ու պաշտպանված:

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: