ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ Գյումրու 1988թ. ավերիչ երկրաշարժի
30-ամյակին ընդառաջ «Բալետ 2021» հիմնադրամն իրականացնում է մի նոր ծրագիր, որը կօգնի
վերականգնել տեղի տնտեսությունը՝ Գյումրին վերափոխելով միջազգային բարձր արվեստների
կենտրոնի: Տեսլականի անկյունաքարերը՝
- Սոցիալական
նորարարություն
- Արվեստներին
հաղորդակից լինելու համար եզակի վայր
- Աշխարհի խաչմերուկում
գտնվելու պարագան
- Աշխարհում
Հայաստանի տեղի ըմբռնում
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ «Խառատյան փորձարարական արվեստի
կենտրոնի» առաքելությունն է Գյումրին և Հայաստանը քարտեզի վրա դարձնել յուրահատուկ
նպատակակետ արվեստին և հոգևոր արժեքներին հաղորդակից լինելու համար, արթնացնել ինտելեկտուալ
հետաքրքրասիրություն և այցելուներին ընձեռել կենտրոնի՝ որպես երկրում արվեստների, ուսուցման
և մշակույթի առաջին օղակի հետ փոխադարձ կապ ստեղծելու և կենտրոնի աշխատանքներում լիարժեք
կերպով ներգրավվելու հնարավորություն՝ անտեսելով սահմանները հանդիսատեսի և արվեստի
միջև: «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոնը» (KEAC) հիմնված է այն համոզմունքի
վրա, որ արվեստն ունի կրթելու, ներգրավելու, ոգեշնչելու և զորացնելու ներուժ: Կենտրոնում
արվեստն ընդունվում է որպես անհատների և բազմազան մշակույթների միջև հաղորդակցության
առինքնող ձև, որն արտացոլում է այսօրվա խնդիրները, միաժամանակ մեզ ավելի խոր պատկերացում
տալով անցյալի մասին:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ Կատարողական արվեստի Խառատյան կենտրոնի հիմքում
ընկած է այն հավատամքը, որ բալետը որպես հատման կետ մարմնամարզության, հոգևորության
և կատարողականության միջև, հանդիսանում է կապի այնկողմնային գործիք:
ՇԵՆՔԸ՝ KEAC-ը հանգրվանելու է երկաթուղային կայարանի հարևանությամբ,
հին մշակույթային կենտրոնում, որը քաղաքի մեծ մասի նման ավերվել է երկրաշարժի պատճառով:
30 տարի անց շենքի հիմնական պատերը դեռևս կանգուն են։ Դրանք հիմք են դառնալու կառույցի
ճարտարապետական հայեցակարգի, որը միահյուսելու է հինն ու նորը: Հայեցակարգը նպատակ
ունի «տիրելու» պատերի միջև պարփակված տարածքին և տալու դրան արարման կենտրոն դառնալու հնարավորություն՝ միտված այսօրվան ու վաղվան:
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝
- Տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման խթանում
- Նորարարության և գիտելիքի փոխանցման ցանցերի խթանում
- Քաղաքային և գյուղական բնակավայրերի վերակենդանացում
Կենտրոնը սպասարկելու է բոլոր տարիքների և մասնագիտությունների
մարդկանց: