Story Photo

Ռուսահայ Անգելինա Ասլանովան գյումրեցիներին պատմում է ճարտարապետության ու դիզայնի մասին

2016 թվականի սեպտեմբերի 14-ին Գյումրին հյուրընկալեց երիտասարդ ճարտարապետ Անգելինա Ասլանովային։ Ծագումով Հայաստանից, սակայն ներկայումս Ռուսաստանում ապրող ու սովորող Անգելինան հիմնադրել է «Անգելինա Ասլանովա ճարտարապետներ» ընկերությունը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և հանդիսանում է «Ապակին ճարտարապետության մեջ» պետական մրցանակի դափնեկիր «Ինտերյերներ և շենքային տարրեր» անվանակարգում։

Իր այցելության շրջանակներում Անգելինան հանդիպում ունեցավ տարաբնույթ լսարանի հետ, ուր հավաքվել էին ճարտարապետներ, Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև Գյումրիի քաղաքային կառավարման մարմինների  և այլ համապատասխան հաստատությունների աշխատողներ։

«Ճարտարապետություն և դիզայն» վերնագիրը կրող իր ներկայացման մեջ նա ընհանուր գծերով խոսեց գլխավոր սկզբունքների, մոտեցումների բազմազանության ու ներկա միտումների մասին։ Ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխանի մաս և ընթացավ լարված քննարկում Գյումրիի ճարտարապետության առանձնահատկությունների, ընթացիկ խնդիրների, ժամանակակից ճարտարապետության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի և կատարելագործման ուղիների շուրջ։ Ուսանողները ոգևորված էին դիզայնի բնագավառում Անգելինայի նորարարական մոտեցումներից և շատերը սոցիալական ցանցերում նրա հետ բարեկամացան հետագայում կապի մեջ մնալու համար։ 

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: